News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Սիրելի ժողովուրդ, ամենակարևորը դուք իմացեք, որ ես ոչ մի սուտ բան ձեզ չեմ ասում, այլ ասելու եմ իրականությունը, այն խնդիրը որն այսօր կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Գեղարքունիքի մարզի գավառ քաղաքում քարոզարշավի ժամանակ իր խոսքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ծառուկյանը կայացած մարդ է, ունևոր, տեսած և ճանաչված, և Ծառուկյանի հիմնական ծրագիրն ու նպատակն է, որ կարողանա իր հնարավորությունները օգտագործել հօգուտ իր երկրի և ժողովրդի։ Այսօր կա հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա իր ընտանիքը պահի բարեկեցիկ կյանքով, բայց այսօր վիճակը շատ ծանր է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզ գալով տեսել է, որ ժողովուրդը իսկապես մտահոգ է և լարված սահմանին տիրող իրավիճակով. «Մեզ համար ամենակարևորը երկրի անվտանգությունն է, այսօր Գեղարքունիքի մարզում լիարժեք տեսնելով, թե ինչ է կատարվում՝ ադրբեջանցիները առաջ են գալիս, իսկ դրանից ժողովուրդը մտահոգ է, լարված է: Պետք է ապահովենք ժողովրդի անվտանգությունը, իսկ դրա համար մեկ ճանապարհ կա, դա Ռուսաստանն է, մեր դարավոր բարեկամը, հարազատը, գործընկերը, որը միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով:

Այսօր մենք պետք է բարեկամական հարաբերությունը ամրապնդենք եւ մեր սահմանին պետք է կանգնած լինեն հայ եւ ռուս զինվորները, որ լիարժեք ապահով լինենք»,- նշեց նա։

Կուսակցության նախագահը նաև նշեց, որ ներկայացված ծրագրում ներկայացված է շուրջ 30 կետ, որոնք իրականացնելու պարագայում ժողովուրդը դուրս կգա ստեղծված իրավիճակից և չի լքի երկիրը. «Մարդիկ լավ օրից չեն գնում։ Ոլորտները գրեթե բոլոր պետք է զարգացնել, որ մարդիկ իրենց զգան իրենց երկրում պաշտպանված, գնահատված և տեսնեն, որ իրենց մասին մտածող կա»,- նշեց կուսակցության ղեկավարը։

Նա նաև ընդգծեց՝ պետք է ստեղծվի իրավիճակ, որ ոչ թե աշխատատեղի խնդիր լինի այլ աշխատողի, և արտասահմանից գան Հայաստան աշխատելու համար։

«Չենք կարող մի քանի նախարարություն իրար միավորել ու ղեկավարել, դրա արդյունքում է, որ գյուղատնտեսությունը մեռած վիճակում է, բայց քաղաքացուն կերակրողը գյուղացին է և գյուղացու աշխատանքը չպետք է գետնին մնա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր համատարած մարդիկ վարկեր են վերցրել, ամեն ընտանիքից 3 հոգի վարկի տակ են, բայց չեն կարողանում վերադարձնել. Ճարահատյալ վերցրել են, բայց այսօր ճար չկա դա փակելու: Պետությունը պետք է քայլ կատարի, մինչեւ 3 մլն դրամ վարկ ունեցողների վարկերը պետք է ներվեն:  Եթե քայլ չկատարեն, ժողովուրդը ունեցվածքը կորցնելու է, փողոցում էմնալու եւ փողոց են դուրս գալու»-ընդգծեց ԲՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ պետք է գյուղնախարարությունը բացվի, չի կարող 5 նախարարություն լինի միասնական ու մի ղեկավար: Ամեն մի նախարար պետք է մեկ ոլորտի համար պատասխան տա:

«Այսօր գյուղացին չի կարողանում իր ծախսերը հոգա, օրինակ, կարտոֆիլը 60-80 դրամով վերցնում են, տանում վաճառում են 300 դրամով: Ոնց կարող է վաճառողը 300 տոկոս շահույթ ունենա, իսկ մշակողը հազիվ իր վարկերը փակի: Այդ ոնց է լինում, որ կաթը վաճառում են 100-150 դրամով, իսկ այն խանութում վաճառվում է լիտրը 700-800 դրամով:

Մենք փոքր պետություն ենք, 2 մլն բնակչությամբ: Չինաստնի մի գյուղը 3 մլն է: Պետք է համախմբվենք, կազմակերպենք աշխատանքը: Չկա որեւէ գործ, որեւէ ոլորտ, որ ձեռք մեկնած լինեմ, այդ ոլորտը չծաղկի, չզարգանա»,-հայտարարեց Ծառուկյանը:

«Ուսման վճարները 15-20 տոկոս բարձրանում են, ո՞նց կարող է այդպես լինի, եթե թոշակն ու աշխատավարձը չի բարձրանում: Պետությունը պետք է պայմանագիր կապի, այդ գումարը վճարի, ավարտելուց հետո ուսանողին տեղավորի աշխատանքի, նա էլ 5 տարում այդ պարտքը փակի»,-ասաց նա:

Ծառուկյանն առաջարկեց առողջապահության ոլորտում պետպատվերը փոխարնել սերտիֆիկատներով, այսինքն առանձին կատեգորիայի մարդկանց բաժանեն սերտիֆիկատներ, որոնցով նրանք կարող են բուժում ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ