News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այո, Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտությունը նախաձեռնել էմեր իշխանությունը եւ այն ժամանակ Հայաստանը գործոն էր տարածաշրջանում, այն ժամանակ ՀՀ-ի հետ հաշվի էին նստում եւ Թուրքիայի նման երկիրը չկարողացավ իր կապրիզները, իր ծրագրերը պարտադրել Հայաստանի կողմին: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց  ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Դրա վառ ապացույցը 2009-ին Դավութօղլուի տապալումն էր: Նրանք ցանկանում էին հայտարարության մեջ Ղարաբաղի մասին կետ դնել, բայց ՀՀ իշխանությունը կտրուկ մերժեց: Հայաստանն այնքան ուժեղ էր, այնքան գործընկերնային էին աշխարհի հզորների հետ, որ երբ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Ծիծեռնակաբերդ, ուղղակի մեջբերեց Սերժ Սարգսյանին եւ նշեց, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Իսկ այսօր մեր վայ-իշխանությանն ո՞վ է մեջբերում: Ռուսաստանում ձեռ են առնում, Ադրբեջանն ու Թուրքիան փալասի պես օգտագործում են: Հայաստանը վեր է ածվել քաղաքական աուդսայդերի: մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կանգնեցնել գահավիժումը»,-ասաց նա:

Շարմազանովն անդրադարձավ նաեւ ներքաղաքական կյանքին՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հիմնական ֆավորիտներից մեկն է. «Մեր քարոզարշավը գնում է աճման ուղղությամբ: «Մեր թիմը չի սահմանափակվում ցուցակով, շատ ավելի մեծ է: Անկախ նրանից, ցուցակում ենք, թե ոչ, մենք ցուցակում ենք»,-ասաց նա:

Շարմազանովը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումն է հղի նոր պատերազմներով, որ տրածքային կորուստներով, նոր զոհերով եւ նոր գերիներով. «Մեր իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելով»:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, նա ընդգծեց. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, պետք է հասնենք նրան, որ բանակցությունների միջոցով Արցախի օկուպացված տարածքներից դուրս գան ադրբեջանական օկուպանտները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ