News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպության անդամները փակել են Կառավարության շենքին հարակից Նալբանդյան փողոցը: Նրանք դա արեցին այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:

Երիտասարդները վանկարկում էին. «Ոստիկանության գործողությունները չեն բխում Հայաստանի Հանրապետության շահից»:

Ոստիկանները նախ շարքով կանգնեցին փողոցը փակած երիտասարդների դիմաց, ապա սկսեցին բերման ենթարկել նրանց՝ բացելով փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ երիտասարդները Կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում, որի ժամանակ կետերով ներկայացնում էին իրենց կարծիքով պետական դավաճանության մասին փաստեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ