News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե քաղաքական ուժերից մեկը կարողանա հավաքել 51 տոկոս ձայն, մյուսն անպայման կհայտարարի, որ ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են։ Հենց այդ պատճառով ես ասում եմ, որ նախընտրական քարոզչությանը մասնակցող ոչ մի քաղաքական ուժ չպետք է հավաքի ընտրողների այդքան ձայներ։ Այս մասին քարոզարշավի շրջանակում, Երեւանի Կենտրոն համայնքում լրագրողների հետ զրույցում հունիսի 11-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը գլխավորում է կուսակցությունից պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ սա ներքին բախումների եւ քաղաքացիական պատերազմի տանող ուղիղ ճանապարհ է։ «Դե, իսկ թուրքերը, ժամացույցին նայելով, սպասում են, թե երբ է դա տեղի ունենալու մեզ մոտ»,- փաստել է Մարուքյանը։

Նա նաեւ նշել է, որ եթե Հայաստանում հաջողվի ձեւավորել խորհրդարան, որը կհամապատասխանի իրենց օրակարգին, ապա «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է մի կողմ դնել հավակնությունները եւ անգամ, անհրաժեշտության դեպքում, հրաժարվել վարչապետի պաշտոնին իր թեկնածուի առաջադրումից։ «Բայց այդ դեպքում վարչապետ պետք է ընտրվի մարդ, ով կապված չէ ներկայում գործող որեւէ քաղաքական ուժի հետ, ով կունենա ողջ հայ ժողովրդի աջակցությունը։ Նա պետք է ձեւավորի ժողովրդական վստահության կառավարություն»,- ընդգծել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը։

Էդմոն Մարուքյանը բացառել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ինչպես նաեւ մյուս քաղաքական ուժերին կհաջողվի հավաքել 60 տոկոս ընտրաձայն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մարզերում նախընտրական հանդիպումների ընթացքում ընտրողներին դիմում է կոչով՝ իրեն տալ պողպատե մանդատ ձայների 60 տոկոսով, որպեսզի «քաղաքացիական վենդետաներ» եւ կադրային ջարդ կազմակերպի պետական համակարգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ