News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քանի դեռ հնարավոր է, իրական շանս կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ամեն ինչ անելու են խաղաղ բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու համար: Այս մասին, այսր՝ հունիսի 12-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Որպես կոմպրոմիսային տարբերակ՝ ես առաջարկել եմ, որ զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն սահմանից, այնտեղ տեղակայվեն ռուս սահմանապահներ, հսկողության տակ պահեն այն, որպեսզի կողմերը պահեն պայմանավորվածությունը: Դրանից հետո միջազգային հովանու ներքո ԵԱՀԿ ՄԽ ներգրավմամբ տեղի ունենա սահմանի դեմարկացիա ու դելիմիտացիա:

Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ: Նրանց ներկայացուցիչները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել: Հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Այսօր իրավիճակը սա է»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ սահմանների պաշտպանությունն այսօր ամենակարեւոր հարցն է եւ  առավելագույնն է արվում սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու համար:

«Սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա արտահայտությունները թող հանկարծ ձեզ չվախեցնեն, որովհետեւ դա նշանակում է միջազգային իրավունքով օժտված պարիսպ կառուցել, եւ մենք այդ ճանապարհով գնալու ենք»,-ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ