News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումը անվանել է «դրական եւ արդյունավետ»: Նա նշել է, որ հանդիպման մեծ մասն անցել է դեմ առ դեմ ձեւաչափով:

«Մենք մանրամասն քննարկեցինք շատ հարցեր: Մեր երկու երկրներն ունեն լայնածավալ օրակարգեր: Մեր թիմերը կշարունակեն քննարկել, եւ ես վստահ եմ, որ իրական առաջընթացի կհասնենք ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում»,- ասել է Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո կայացած ամփոփիչ ասուլիսում:

Ավելի վաղ Էրդողանը, Բայդենի հետ հանդիպումից հետո, հայտարարել էր, որ Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ «անլուծելի հարցեր» չկան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ