News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանության ներսում թեժ քննարկվում է այն հարցը, որ պետք է լավ աշխատել Երեւանի վարչական շրջաններում ձայներ հավաքելու համար: Բանն այն է, որ իշխանությունն արդեն պարզել է, որ Երեւանում կարող է պարտվել ընդդիմությանը, քանի որ մայրաքաղաքում շատ վատ են տրամադրված իշխանության նկատմամբ:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը պարզել է, որ թույլ են Երեւանի Դավիթաշեն, Նոր Նորք, Էրեբունի, Ավան, Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններում: Վերջիններս անգամ որոշել են սկզբում շրջել այն վարչական շրջաններում, որտեղ ժողովուրդը նորմալ է տրամադրված իրենց հանդեպ, ինչի համար նախօրեին եղան Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկ՝ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Իշխանությունը փորձում է այս վարչական շրջանների շրջայցերով ցույց տալ, որ իրենք Երեւանում եւս խնդիր չունեն, որից հետո արդեն կգնան այն վայրերը, որտեղ շատ վատ են տրամադրված իշխանությունների հանդեպ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ նշված վարչական շրջանների ղեկավարները հատուկ հանձնարարություն ունեն՝ անել ամեն բան նախ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորելու հարցում, այնուհետեւ ամեն ինչ անել ձայներ ապահովելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ