News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե մենք անկանում ենք երկարատեւ խաղաղություն, ապա պետք է որոշումներ ընդունենք, որոնք շատ անարդարացի չեն լինի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, բանակցություններով կարելի է գալ համաձայնության ԼՂԻՄ նախկին տարածքի, սահմանների վերաբերյալ։ Այստեղ մենք բավական ուժեղ փաստարկում ունենք, այն ազգի ինքնորոշման իրավունքի հետ է կապված։ Տեսնում եմ որոշակի հեռանկարներ բանակցությունների համար։ Ի՞նչ ձեւաչափով կարող են լինել բանակցությունները. առայժմ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն է։ Իրադարձությունները հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանի դերն ավելի գերակշռող է դարձել, եւ այն զբաղեցնում է առաջատար դիրքեր Մինսկի խմբի շրջանակում»,- նշեց նախկին նախագահը։

Հարցին, թե կար հնարավորություն ավելի շուտ դադարեցնելու պատերազմը, Քոչարյանը պատասխանեց. «Անկասկած։ Նախ՝ կար այն տանուլ չտալու բացարձակ հնարավորությունը, պետք էր այն կանգնեցնել։ Եվ նման հնարավորություններ կային։ Սա պարզապես անտաղանդ կառավարում է։ Կար Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը՝ կանգնեցնելու պատերազմը։ Եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին։ Հայկական կողմը միանգամայն անհասկանալի պատճառներով մերժեց այդ առաջարկը՝ դա բացատրելով նրանով, որ իրեն (Փաշինյանին) ճիշտ չեն հասկանա եւ դավաճան կանվանեն։ Ավելի շատ կորցրինք, քան եթե համաձայնեինք այդ պահին։ Իսկ դավաճան, միեւնույն է, անվանում են»։

Նախկին նախագահը չի կարծում, թե Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչումը պատերազմի ժամանակ շոշափելի հետեւանքներ կունենար. «Իսկ ի՞նչ կփոխեր ճանաչումը պատերազմի ժամանակ։ Պետք էր կռվել, պետք էր պահել ճակատը, այլ ոչ թե նահանջել եւ հերթով հանձնել ամեն ինչ։ Չեմ կարծում, թե դա ինչ-որ բան կփոխեր։ Մենք չէինք ընդունում ԼՂՀ անկախությունը, որպեսզի պատերազմ չսադրենք։ Իսկ գործող իշխանությունը խնդիրը ինքնորոշման հարթությունից տեղափոխեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարթություն։ Գիտակցաբա՞ր, թե՞ հիմարության պատճառով՝ մանրամասների մեջ չեմ խորանա։ Բայց դա արվեց, եւ դա լեգիտիմացրեց Ադրբեջանի ռազմական կամպանիան։ Իբր, մենք վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ ոչ մի երկիր չդատապարտեց ռազմական գործողություններ սկսելը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ