News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը նախազգուշացրել է թագավորության վրա հարձակման սպառնալիքի մասին՝ կոչ անելով ուշադիր հետեւել Ռուսաստանի գործողություններին: «Չի կարելի բացառել զինված հակամարտության հնարավորությունը»,- նրա խոսքերն է մեջբերում Aftonbladet-ը:

Ըստ հետախուզության տվյալների՝ Շվեդիան պետք է նախ զգուշանա Ռուսաստանի կողմից «հիբրիդային եւ ոչ գծային» հարձակումներից: Գերագույն գլխավոր հրամանատարը ռազմական եւ քաղաքացիական կազմակերպություններին կոչ է արել պատրաստվել համատեղ պատասխան գործողությունների եւ կիբեռանվտանգության տեսանկյունից ուժեղացնել հարձակողական կարողությունները: Միեւնույն ժամանակ, Բյուդենը չի նշել, թե արդյոք Շվեդիան կարո՞ղ է անջատել էլեկտրաէներգիան Ռուսաստանում: Նա բացատրել է, որ երկիրը պետք է կարողանա ազդել այլ պետությունների վրա եւ կանխել որոշակի կիբեռգործողությունների իրականացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցած աշնանը, Շվեդիայի խորհրդարանը հաստատել էր մինչեւ 2025 թվականը պաշտպանական բյուջեի աճը 89 միլիարդ կրոնի հասցնելու որոշումը, ինչը ռեկորդային է 1950-ականներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ