News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Փաշինյանի թիմն արժեզրկել է իշխանություն հասկացությունը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Արթիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Այսպիսի իրավիճակ երբեք չի եղել Հայաստանում։ Մարդկանց են նշանակել պաշտոնների, որոնք երկու բառ ասել չեն կարողանում։ Հարգանքից զրկել են ամբողջ պետական համակարգը։ Իշխանությանը կարելի է վստահել կամ չվստահել, բայց երբ դադարում են հարգել իշխանությանը, դա աղետ է երկրի համար»,- ընդգծեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ գործող իշխանությունները փակել են մի քանի կարեւոր նախարարություններ՝ գյուղատնտեսության, մշակույթի։ «Հայաստանը միշտ լրջագույն սպառնալիքներ է ունեցել անվտանգության առումով։ Եվ ահա այսպիսի երկրում 3 տարում փոխվել է ԱԱԾ 5 ղեկավար։ Սա դիվերսիա է, թե հիմարություն՝ թող ամեն մեկն ինքը գնահատի։ Գլխավոր շտաբի 4 պետ երկրում, որը մինչեւ պատերազմը գտնվում էր չհայտարարված պատերազմի մեջ։ Էկոնոմիկայի 3 նախարար երկրում, որը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Կարող եմ շարունակել երկար թվարկել։ Սա նշանակում է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է իշխանական համակարգի կայունությունը։ Համեմատության համար. իմ նախագահության շրջանում գյուղատնտեսության նախարար Լոքյանը աշխատեց 6 տարի։ Բոլորի կողմից հարգված ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ 8 տարի։ Այդպես էր բոլոր ոլորտներում։ Հաճախակի փոփոխությունը նշանակում է, որ մարդը չի հասցնում ոչ ծանոթանալ իրավիճակին, ոչ իրականացնել տված խոստումները»,- նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այժմ ԱԳՆ առհասարակ գոյություն չունի։ «Եվ մարդիկ մեղավոր չեն, նրանք փորձառու դիվանագետներ են»,- նշեց նա։

«Եվ այս ամենի գլխին մեկն է, ով իրեն չի կարողանում կառավարել, երկի՞րը ոնց ղեկավարի»,- հարց տվեց երկրորդ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ