News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 29
Տեսնել լրահոսը

Զբոսաշրջության ոլորտում նպատակային պետական քաղաքականության, նաեւպետական կառավարման և ՏԻՄ-երի, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության արդյունքում զբոսաշրջության ոլորտը 2000-ականներին Հայաստանում կայուն և դինամիկ աճ է ունեցել. սկսած 2002 թվականից Հայաստան օտարերկրյա զբոսաշրջիկներիթվի միջին տարեկան աճը կազմել է 25%։

2002 թվականին ՀՀ է այցելել 150.243 զբոսաշրջիկ, իսկ արդեն 2007 թվականին ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը շեշտակի աճել է՝ հատելով կես միլիոնի սահմանը։ Այսինքն՝ զբոսաշրջիկների թիվը 6 տարիների ընթացքում աճել է 3,5 անգամ։

Ուշագրավ է, որ զբոսաշրջության ոլորտը ՀՆԱ կառուցվածքում սկսել է դրսևորել կայուն աճ՝ 2007 թվականին կազմելով ՀՆԱ 7,7% մասնաբաժինը, իսկ 2008 թվականին՝ 7,4%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3,5%-ով՝ պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնավորմամբ։

1998 – 2008թթ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր, նկարագրի ձևավորմանը, մասնավորապես՝ մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին  և տոնավաճառներին, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնելու և զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով բազմատեսակ գովազդատեղեկատվական նյութերի տպագրում և տարածում, «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծում, զբոսաշրջային ենթակառուցվածքների և ճանապարհների բարելավում և այլն։

1998 – 2008թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն ընդունել է զբոսաշրջային և հարակից ոլորտները կարգավորող մի շարք օրենսդրական փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ զբոսաշրջությունը համարվել է պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, և համապատասխան նորմատիվ-օրենսդրական դաշտի ձևավորումը նպաստել է վերոնշյալ ոլորտի կայուն զարգացմանը։ Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից 2000 թվականին հաստատվել է «ՀՀ զբոսաշրջության զարգացման հայեցակարգը» և «ՀՀ զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրը», 2003 թվականին  Ազգային ժողովը հաստատել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։  Կառավարությունը հաստատել է նաև «ՀՀ տարածքում կուրորտային առողջարանների և հանգստյան տների զարգացման հայեցակարգը», ինչպես նաև «ՀՀ տարածքում կուրորտային առողջարանների և հանգստյան տների զարգացման պետական ծրագիրը», որտեղ համակարգված ձևով ներկայացված էր հանրապետության տարածքում առողջարանային զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը։ Վերոնշյալ իրավական կարգավորումներիշրջանակում ամրագրված են զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, մասնավորապես՝

ճանաչել զբոսաշրջությունը՝ որպես տնտեսության գերակա ճյուղ,

աջակցել զբոսաշրջային գործունեությանը և ոլորտի առաջնային ուղղությունների զարգացման համար ստեղծել բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ,

սահմանել զբոսաշրջության գերակա ուղղությունները,

իրականացնել ՀՀ՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը,

ստեղծել պայմաններ զբոսաշրջիկների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների օրինական շահերի և իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար,

իրականացնել զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ապահովումը,

աջակցել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից օրենքով սահմանված հասարակական միավորումներին։

Այս ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտը դարձել է ՀՀ տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Մասնավորապես, եթե 2000 թվականին (որը պայմանականորեն համարվում է Հայաստանում զբոսաշրջության համար ստարտային տարի)երկրում գործում էին  3–4 հյուրանոցներ, այն էլԵրևան քաղաքում, իսկ զբոսաշրջային տներ, որպես այդպիսիք, գոյություն չունեին, ապա արդեն 2004 թվականին միջազգային զբոսաշրջիկներ ընդունող հյուրանոցների թիվը հասել էր 33-ի, իսկ 2005 թվականին՝ 39-ի։ Արձանագրենք, որ մինչ 2008 թվականը հյուրանոցաշինության ոլորտում տեղի ունեցան նշանակալի զարգացումներ, մասնավորապեսԵրևանում և մարզերում վերանորոգվեցին և շահագործման հանձնվեցին մի շարք հյուրանոցային տնտեսության օբյեկտներ։ Արդյունքում՝ 2008 թվականին միջազգային զբոսաշրջիկներ ընդունեցին արդեն 46 հյուրանոցներ։

Տեղին է հիշեցնել նաև, որ 2004 թվականին Ծաղկաձորում սկսվեց հին ճոպանուղուապամոնտաժման և նոր, գերժամանակակիցճոպանուղու շինարարությունը։ Արդյունքում՝ մոտ յոթ ամիս տևած ռեկորդային ժամանակահատվածում իրականացվեց հսկայական աշխատանք, որին մասնակցում էին հայկական բազմաթիվ կազմակերպություններ, անհատներ, ինչպես նաև ավստրիա–իտալական աշխարհահռչակ «Լայթներ» կազմակերպության մասնագետները, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում կառուցվեց երկու ճոպանուղի, և շահագործման հանձնվեցին Թեղենիս լեռան գագաթը տանող 1-ին և 2-րդ գծերը։ 2005 թվականին սկսվեց ճոպանուղու 3-րդ գծի կառուցումը, և ընդհանուր առմամբ շինարարությունն ավարտվեց 2008թ.-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր ճոպանուղին իր մակարդակով շատ ավելի բարձր էր, քանի Ծաղկաձորում գոյություն ունեցող ենթակառուցվածքները, 2005թ. հունիսի 9-ին ընդունվեց ՀՀ կառավարության «Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումներըի ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշումը, որի շրջանակում Ծաղկաձորում կառուցվեցին նոր հյուրանոցներ, ռեստորաններ, զվարճանքի վայրեր, որոնք վերջինս դարձրեցին տուրիստական և ձմեռային հայտնի հանգստավայր։

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ զբոսաշրջության զարգացմանն անհրաժեշտ ենթակառուցվածքների շարքում կարևորվում է բարձրակարգ, հուսալի և անվտանգ ճանապարհներ ունենալը։ Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով սփյուռքի և «Լինսի» հիմնադրամի խոշորածավալ ֆինանսական ներդրումների շնորհիվ բարեկարգվեցին Հայաստանի միջպետական նշանակություն ունեցող ճանապարհները։ Բացի դրանից, «Լինսի» հիմնադրամի միջոցներով ամբողջովին վերանորոգվեցինԵրևանի կենտրոնական փողոցներն ու մայթերը։ 2003 թվականի ընթացքում ճանապարհային տնտեսությունում իրականացվել են շուրջ 21 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Ճանապարհաշինության գործում «Լինսի» հիմնադրամից բացի մեծ ավանդ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի գործունեության շրջանակում իրականացվել է «Գորիս-Ստեփանակերտ» ռազմավարական նշանակության մայրուղու կառուցումը։ 2006 թվականի փետրվարի 27-ին ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 235,65 մլն դոլարի դրամաշնորհը՝ անհատույց հիմունքներով և հինգ տարի իրականացման ժամկետով, որի շրջանակում բազմաթիվ ենթակառուցվածքներ կառուցվեցին՝ ճանապարհներ, ջրատարներ և այլն։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զբոսաշրջային ոլորտում դժվար է ապագայի ծրագրեր կազմել. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի խորհուրդ
Հիմա ճամփորդելը դժվարացել է...
Ապարանում լեռնադահուկային համալիր կկառուցվի, որը կսպասարկի տարեկան 500 հազար տուրիստի. Կլինի նաեւ կազինո
Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ հուլիսի 29-ի նիստում հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված...
Հունաստանում կրճատել են QR-կոդ ստանալու ժամանակը, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկներին
Նախկինում ուղեւորները պետք է մուտքից առնվազն 24 ժամ առաջ լրացնեին PLF ձեւաչափը...
Մալդիվները ծրագրում է զբոսաշրջիկների համար հարկ սահմանել
Ամենից շատ հարկ կվճարեն մասնավոր ինքնաթիռով մեկնողները՝ 130 դոլար:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է պատմության մեջ ռեկորդային ճգնաժամի մասին
Զբոսաշրջության պատմության մեջ ամենամեծ ճգնաժամը շարունակվում է արդեն երկրորդ տարին․․․
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց. Քննարկվել է զբոսաշրջային հոսքերի կառավարման հարցը
Նախարարի պաշտոնակատարը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին...
Ամենաշատ