News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Ասկերանի հայկական գերեզմանատանը ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմի փաստերով:

Արցախի ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Քրեական գործը հարուցվել է Արցախի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը։

Քննչական մարմնից հայտնում են, որ քրգործի հիմքում դրվել են փաստեր այն մասին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում ադրբեջանցիներն ազգային, կրոնական, ատելության և թշնամանքի շարժառիթով քանդել ու ոչնչացրել են հայկական գերեզմանատան գերեզմանաքարերը, այլ շինություններն ու առարկաները, անարգանքի ենթարկել հայկական շիրիմները։

Նշենք, որ ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանում արդեն ավելի քան 30 տարի պահպանվում են ադրբեջանցիների գերեզմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ