News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժնեւում մեկնարկել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Ըստ ՏԱՍՍ-ի` հանդիպմանը Պուտինն ու Բայդենը սեղմել են միմյանց ձեռքը:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի նախագահները համատեղ լուսանկարվել են Ժնեւում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մեկնարկից առաջ` սոցիալական հեռավորություն պահպանելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լուսանկարման արարողությունը տեղի է ունեցել Լա Գրանժ վիլլայում գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու Պուտինի եւ Բայդենի առաջին հանդիպումը: Ղեկավարները լուսանկարվել են, այնուհետեւ հեռացել` նեղ ձեւաչափով բանակցություններ անցկացնելու համար:

Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա Լա Գրանժ վիլլայում: Այն կանցկացվի նեղ եւ ընդլայնված ձեւաչափով եւ կտեւի մոտ հինգ ժամ:

Նախատեսված է Ռուսաստանի պետության ղեկավարի ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Սա առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն է` 2018-ի հուլիսին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումից ի վեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ