News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ընդհուպ մինչեւ շանտաժի է դիմում` պահանջելով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»` Լաչինի միջանցքի դիմաց: Գաղափարը, որպես փորձնական փուչիկ, հնչեցրել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովընադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Թուրքիան և Ադրբեջանը ամեն կերպ փորձում են ստանալ միջանցքը Հայաստանի Սյունիքի մարզով (Զանգեզուր):
Նամազովը հաստատել է, որ օրերս Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում ստորագրված հռչակագիրը վերաբերում է ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի ստեղծմանը: Արդեն հայտարարվել է Աղդամում թուրքական զորամիավորման տեղակայման մասին: Նախորդ պայմանավորվածությունների համաձայն` խոսքը դիտորդական կենտրոնի աշխատանքներին թուրք մասնագետների մասնակցության մասին էր:

Տարօրինակ զուգադիպությամբ` թուրքական զորամիավորման` Աղդամ մտնելուց առաջ հայտարարության նախորդ օրը Երեւանը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: «Եվ հիմա ադրբեջանական բանակը դաշինք է ստեղծում թուրքական բանակի հետ, որը ՆԱՏՕ-ի երկրորդ ուժեղագույն բանակն է, որն արդեն հաջողությամբ օգտագործել է առաջադեմ տեխնոլոգիաները Սիրիայում եւ Լիբիայում ռազմական գործողությունների ընթացքում»,- ասում է քաղաքագետը: Իր հերթին, Ադրբեջանը, որն ԱՊՀ-ում ունի երկրորդ ուժեղագույն բանակը, նույնպես մեծ ազդեցություն է ունենում: Այնպես որ երկու երկրների միջեւ դաշինքի ստեղծումը Շուշայում կնքված հռչակագրի հիմնական կետն է, եւ նոր դաշինքն իր ռազմական ներուժով դառնում է Եվրասիական մայրցամաքի ամենաէական աշխարհաքաղաքական գործոններից մեկը»,- հայտարարում է Նամազովը:

Խոսելով հռչակագրի` «Զանգեզուրի միջանցքի» բացմանը վերաբերող կետի մասին` Նամազովը պնդում է, որ «2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը երկու տրանսպորտային միջանցք է ներառում` Լաչին եւ Զանգեզուր, որոնք Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Մեղրիով կապում են մայրցամաքային Ադրբեջանի հետ»:

Բայց կա՛մ Նամազովը գիտի ինչ-որ այլ փաստաթուղթ, կա՛մ դա բացահայտ սուտ ու կեղծիք է: Նամազովի կողմից հիշատակված եռակողմ փաստաթղթում`այդ հայտարարությունը, չնայած Նամազովն այն անվանում է համաձայնագիր է կոչում, «Զանգեզուրի միջանցքի» մասին որեւէ հիշատակում չկա: Հակառակը, 9-րդ պարբերությունն ասում է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապերի անվտանգությունը` երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմինների կողմից: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:

Այսինքն, խոսքը բոլոր կապերի ապաշրջափակման մասին է, այլ ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի հայեցողությամբ: Այն մասին, որ խոսքն ընտրովի «միջանցքների» մասին է, վկայում է նաեւ այն փաստը, որ երկու թուրքական պետությունների ղեկավարները շեշտում են Հայաստանի «օգուտը» «Զանգեզուրի միջանցքի» բացումից, իբր Հայաստանն այդպիսով մուտքի հնարավորություն կստանա դեպի Ռուսաստան: Մինչդեռ Տավուշով եւ Ղազախով ավելի կարճ երթուղու առկայության մասին բացարձակ ոչինչ չի ասվում:

Փաստորեն, ադրբեջանա-թուրքական տանդեմը, չսահմանափակվելով հրապարակավ հասանելի փաստաթղթերի կեղծմամբ, բացահայտ շանտաժի է դիմում: Հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում` «միջանցք` միջանցքի դիմաց» շանտաժի նման փորձերն էլ ավելի չարագույժ բնույթ են ստանում, ակնհայտորեն նպատակ ունենալով հրահրել Մոսկվային կտրուկ քայլեր ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ