News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գործող իշխանությունը նույնիսկ չի փորձում հաշվետու լինել իր «գործերի» համար: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Մարտունիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Սովորաբար ընտրությունների նախաշեմին իշխանությունները հաշվետվություն են ներկայացնում: Այստեղ այլ իրավիճակ է: Ի՞նչ է դա, քաղաքական անգրագիտությո՞ւն: Պարզ է, որ եթե ոչինչ չանես, ապա խոսելու ոչինչ չես ունենա, մնում է մեղադրել, մուրճ ճոճել, բղավել: Իմ կարծիքով՝ դա մարդկանց տեսակ է, որոնք պատահական են եկել իշխանության: Կան մարդիկ, որոնց մոտ ամեն ինչ ստացվում է, նույնիսկ չոր ճյուղերն են ծաղկում: Իսկ կան մարդիկ, որոնց ձեռքում ամեն ինչ թոշնում է: Իշխանության են եկել հենց երկրորդ տեսակի մարդիկ: Նրանք լկտիաբար ասում են՝ «մենք դեռ ամեն ինչ չենք կործանել, դեռ ինչ-որ բան մնացել է: Վստահեք մեզ իշխանությունը, որպեսզի արմատապես ամեն ինչ կործանենք»: Կարելի է մեկ անգամ սխալվել: Երկրորդ անգամ...Ես չեմ հավատում, որ ժողովուրդն այդքան միամիտ է կամ էլ չի կարողանում վերլուծել: Վստահ եմ՝ կարող է: Այդ իշխանությունը խախտել է անվտանգությունը, տնտեսական ճգնաժամ ստեղծել եւ քաղաքացիներին միմյանց դեմ հանել: Նախկինում նման բան չի եղել: Բեւեռացնելով հասարակությանը՝ իշխանությունը խնդիրներ է ստեղծել: Նստել են ճյուղի վրա եւ սղոցում են այն: Երեք տարի: Իսկ ճյուղը մեր պետականությունն է»,-հայտարարեց Քոչարյանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով իշխանության բառապաշարին: «Վստահ եմ՝ կհաղթենք: Խոսում են 20%-ի մասին...Մի՞թե այդքան է...Հասարակությունն առողջանալու կարիք ունի: Չի կարելի նման բեւեռացված հասարակության մեջ ապագա կառուցել»,-հավելեց նախկին նախագահը: 

Ռոբերտ Քոչարյանը անեկդոտ պատմեց փորձարարական ճագարների մասին. «Մենք փորձարարական ճագարներ չենք: Ճագարները մտածում էին՝ սեքսով են զբաղվում, պարզվեց՝ բուծում են»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ