News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն իր թեկնածությունը չի առաջադրում Լեռնային Ղարաբաղում եւ եկել ու այստեղ է առաջադրվում․ Հանրային ՀԸ «Հայաստանն ընտրում է» խորագրով բանավեճի ընթացքում իր խոսքով՝ հռետորական հարց հնչեցրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ  Արամ Սարգսյանը, որը պետք է հարց ուղղեր ներկաներից յուրաքանչյուրին։

«Հայաստան» դաշինքը մասնակից չուներ բանավեճին եւ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ հարցին կարող է պատասխանել բանավեճին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն․ «Քավ լիվի»՝ արձագանքեց  Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուս մասնակիցները նշեցին, որ կոռեկտ չէ  բացակա թեկնածուի փոխարեն պատասխանելը կամ նրա անձը քննարկելը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին, հայտնելով, որ 2008-ին իր տղան 1 տարեկան էր, նշեց, որ մարտի 1-ի դերակատարներն էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, հիմա իր տղան  14 տարեկան է ու մեղավորները դեռ չեն պարզվել, եւ Փաշինյանը եւ Քոչարյանը հունիսի 21-ին հանրահավաք են հրավիրել, արդյո՞ք նույն պրոցեսը կրկնվելու է։ Չի կարող նույն պրոցեսը տեղի ունենալ, ասաց Փաշինյանը․

«2008-ի ընտրությունների արդյունքները կեղծվել են, իսկ այս ընտրությունների արյունքները չեն կարող կեղծվել։ Ընտրություններին մասնակցող որոշ ուժեր փորձում են հրահրել բախումներ, քաղաքացիական պատերազմ, եւ, ըստ այդմ, քաղաքացին չի կարող քվեարկել քաղաքացիական պատերազմ հրահրող ուժերին, 60 տոկոսով քվեարկելու է մեր օգտին», ասաց Փաշինյանը։

ՔՊ թեկնածուն նշեց, որ իրավապահները քաղաքացիական բախումներ թույլ չի տալու։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը տարակուսանք հայտնեց, թե ինչ նպատակով է հունիսի 21-ից սկսած 4 օրով «վերցվում» երկրի գլխավոր հրապարակը, իսկ «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը ասաց, որ իշխանությունն իր հավաքներն անցկացնում է վարչական ռեսուրսը չարաշահելով։ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը տարակուսեց, թե ինչի՞ հիման վրա է իշխող ուժն ակնկալում ընտրողների ձայների 60 տոկոսը․

«Այն բանի համար, որ 3 տարվա մեջ տնտեսության գումարային աճը 5 տոկոս է՞, որ երեք տարում թոշակն ավելացել է 7 տոկոսով, որ տվել եք 11 հազար քառակուսի կմ տարածք», նշեց  Բագրատյանը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահը համոզմունք հայտնեց, որ 2008-ին այլ իրավիճակ էր, այժմ՝ այլ եւ հետընտրական սրացումներ չեն լինի։

Փաշինյանը պնդեց, որ ոչ ոք չի կարող նշել վարչական ռեսուրսի չարաշահման մեկ դեպք, ընդհակառակը, ըստ նրա, վարչական ռեսուրսը չարաշահում են այն համայնքապետերը, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արտակ Գալստյանը, որպես խախտում նշեց փաստը, որ Փաշիանը քարոզարշավ սկսելուց երկու օր հետո է արձակուրդ վերցրել․

«Կհամաձայների վարչապետի պաշտոնակատարի հետ, եթե վաղը «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարագրում տեսնենք դիցուք 400 ավտոմեքենա եւ ՔՊ անդամ 1000 ոստիկան, որոնք նրան ուղեկցել են Սյունիք», ասաց Ա․Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ