News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հարգելի հայրենակիցներ, հունիսի 20-ին մերժեք կապիտուլյանտին և ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ընտրեք, որ միասին, իրար օգնելով կարողանանք փրկվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխպավորող Արթուր Վանեցյանը:

Նա նաեւ տեսաուղերձ է հղել, որտեղ նշում է. «Վաղը չէ մյուս օրը եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները, եկեք մերժենք սուտը և ապրենք մարդավայել՝ իրար հարգելով, եկեք մեր կյանքից հանենք չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանաք՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից:

Հայաստանցինե՛ր, դուք չ՞եք հոգնել աղմուկ-աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայ-հրոցից դուք չե՞ք զզվել: Եկեք լռեցնենք գժվեցնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը: Եկեք լավ ապրելու մասին այս հեքիաթները տանք հեքիաթասացի գլխին ու խելքով իրական լավ կյանք ստեղծենք բոլորի համար:

Եկեք շրջենք ամբարտավան, դատարկ, անկարողների էջը և ընտրենք պրոֆեսիոնալիզմը, համեստությունը և աշխատասիրությունը»:

Նա նաեւ հավելել է. «Եկեք իրենց աթոռներից դուրս շպրտենք մեր անվտանգությունը քարուքանդ արածներին ու նորից մեր երկիրը  դարձնենք ամենաապահովներից մեկը: Եկեք ռադ անենք մեր բանակի ողնաշարն իրենց բթամիտ  կապիկություններով զավթողներին ու կրկին դարձնենք մեր սահմաններն անառիկ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ