News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պատասխանատվությունը կրում են նախագահը եւ վարչապետը: Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ժոզեֆ Բորելը, հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Լիբանանի որոշ առաջնորդներ կարող են պատժամիջոցների առաջ կանգնել, եթե շարունակեն խոչընդոտել նոր կառավարություն ստեղծելու եւ բարեփոխումներ իրականացնելու քայլերին: Ելույթ ունենալով նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ Ժոզեֆ Բորելը նշել է, թե ինքը ուժեղ ազդանշան է տվել այն մասին, որ Լիբանանը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին, եւ քաղաքական գործիչները չեն կարող թույլ տալ ավելի շատ ժամանակ վատնել:

«Ճգնաժամը, որի հետ բախվում է Լիբանանը, ներքին ճգնաժամ է: Սա արտասահմանից կամ արտաքին գործոններից եկող ճգնաժամ չէ: Սա ներքին ճգնաժամ է, ձեր ստեղծած ճգնաժամը»,- Աունի հետ բանակցություններից հետո ասել է նա լրագրողներին:

«Մենք պատրաստ ենք օգնել, բայց եթե երկրում առկա բազմաչափ ճգնաժամի կարգավորման ճանապարհին նոր խոչընդոտներ առաջանան, մենք ստիպված կլինենք դիտարկել գործողության այլ տարբերակներ, որոնք առաջարկվել են որոշ անդամ պետությունների կողմից»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ «կան նաեւ այլ տարբերակներ, ներառյալ՝ նպատակային պատժամիջոցները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ