News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն հայտարարել է, որ Bayraktar TB2 թուրքական անօդաչուն կբարելավի լեհական բանակի ներուժն ու թույլ կտա ամրապնդել ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մայիսին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտնել է, որ երկիրը ձեռք է բերում Թուրքիայից 24 Bayraktar հարվածային անօդաչու սարք:

«Մենք համոզված ենք, որ անօդաչուն կբարելավի լեհական բանակի ներուժն ու թույլ կտա ամրապնդել ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանները»,-նշել է Ռաուն:

Նա նաեւ հավելել է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Լեհաստանը բախվում են իրենց սահմաններին անվտանգության սպառնալիքների հետ:

ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ միայն Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի անդամությունը Եվրամիությանը կապահովի Եվրոպայում կայունության եւ բարգավաճման համար համագործակցության լիարժեք զարգացումը: Հարցազրույցի ընթացքում Ռաուն նաեւ հիշատակել է, որ Անկարան ու Վարշավան քննարկում են Վրաստանի եւ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ամրապնդման միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ