News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիան հատել է անցանկալի սահմանագիծը. համավարակի ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է 500 000 մահվան դեպք:

«Երկրւոմ 500 հազար կյանք է խլել համավարակը, որը խոցել է Բրազիլիան եւ ամբողջ աշխարհը»,-թվիթերյան էջում հաստատել է երկրի առողջապահության նախարար Մարսելո Քեյրոգան: «Ես անտրտունջ աշխատում եմ, որպեսզի պատվաստվեն բոլոր բրազիլացիները ամենասեղմ ժամկետներում եւ փոխվի իրավիճակը»:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդության նոր դեպքերի թիվն աճում է. վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 82 000 նոր դեպք:

Բրազիլիան վարակվածության դեպքերի աճի ֆոնին հետ է COVID-19-ի դեմ պատվաստումների առումով: Associated Press-ի տվյալներով՝ երկրի կառավարությունը հայտնել է, որ բնակչության շուրջ 11 տոկոսն է ամբողջովին պատվաստվել:

Նախօրեին Բրազիլիայում տեղի են ունեցել բողոքի ցույցեր նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ, քանի որ նա ավելին չի արել համավարակի ընթացքում երկիրը պաշտպանելու համար:

Բոլսոնարուն փոքրացրել է համավարակի լրջությունը՝ նախորդ տարի «փոքր գրիպ» անվանելով հիվանդությունը: The Guardian-ի տվյալներով՝ նա նաեւ դիմադրել է հետեւանքները մեղմելու մեթոդներին եւ առաջ մղել դեղամիջոցներ, որոնք չեն ապացուցել հիվանդության դեմ պայքարում իրենց արդյունավետությունը, ինչպես, օրինակ, քլորոքինը:

Երկրում կա արդեն շուրջ 18 միլիոն հաստատված դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ