Իշխանությունը հոգեվարքի մեջ է, և դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
«Դուք գիտեք, որ Սիսիանում անհիմն շատ ճանաչված դատավորի որոշմամբ՝ խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի գրեթե բոլոր շտաբներում, և 4 շտաբների ղեկավարներ հրավիրվել են Երևան՝ բացատրություն տալու: Խուզարկությունները ոչ մի արդյունք, բնականաբար, չեն տվել: Սրա նպատակն է գլխատել կազմակերպչական աշխատանքը: Ինձ հետաքրքիր է, թե մի քանի ժամ հետո իրավապահներն ինչ պատասխան են տալու»,-ասաց նա:
Վահե Հակոբյանը հայտնեց, որ Սյունիքում զինվորականներին ուղղորդում են ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Անդրադառնալով հակաքարոզչական թռուցիկներին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ իրենց առնվազն իրավունք ունեն մտածելու, որ դա իշխանության ձեռքի գործն է: