News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Իրանի, Թուրքիայի եւ Աֆղանստանի ԱԳ նախարարներն ընդգծել են երեք երկրների ակտիվ մասնակցության անհրաժեշտությունն Աֆղանստանում խաղաղ գործընթացում եւ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Մի քանի ժամ առաջ Անթալյայում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարներ Ջավադ Զարիֆի, Մեւլյութ Չավուշօղլուի եւ Մոհամադ Խանիֆ Աթմարի եռակողմ հանդիպումը, հաղորդում է Mehr-ը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Աֆղանստանի հետ տրանզիտային համագործակցության մասին Իրանի հաղորդակցական ուղիներով, ինչպես նաեւ այդ երկրրի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու մասին:

Հանդիպման վերջում նախարարները եռակողմ հայտարարություն են տարածել:

Զարիֆը ժամանել է Անթալյա հինգշաբթի՝ հունիսի 17-ին, Անթալյայում Դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար:

Նա հանդիպել է Իրաքի, Վենեսուելայի, Աֆղանստանի, Խորվաթիայի, Պակիստանի, Տաջիկստանի, Լեհաստանի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեփ Բորելի ու Աֆղանստանի ազգային համերաշխության գծով Գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբուլայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել