News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել եւ ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ եւ նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարեւորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու եւ հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ եւ հեռանկարային ծրագրերի մշակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ