News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ռեսպեկտ-ՍՄ»-ի գլխավոր տնօրեն Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով ձերբակալվել է՝ Բլագովեշչենսկի Արեւելյան տիեզերակայանում տեղի ունեցած խարդախության գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Նա մեղադրվում է շինարարական եւ մոնտաժային աշխատանքների ժամանակ գրեթե 60 միլիոն ռուբլու խարդախության մեջ: Նա չի ընդունում իր մեղքը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել «Կոմերսանտ»-ին, Ամուրի տարածաշրջանում ՌԴ ՔԿ քննչական վարչությունը միանգամից երկու քրեական գործ էր հարուցել՝ Արեւելյան տիեզերակայանում խարդախությունների վերաբերյալ: Մի դեպքում «Վերերկրյա տիեզերական օբյեկտների շահագործման կենտրոն» ԲԲԸ-ի պաշտոնյաների շնորհիվ կապալառուն 600 միլիոն ռուբլի է ստացել հրթիռային վառելիքի բաղադրիչների արտադրության եւ պահեստավորման համալիրում կատարված մեծ աշխատանքների համար, իսկ մյուսը գողացել է եւս 60 միլիոն ռուբլի՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով: Այն ժամանակ նշվել էր, որ քննությունը դեռ պետք է որոշի Ալիկ Ալեքսանյանի դատավարական կարգավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ