News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հավանություն է տվել ավելի քան 5000 իրանցի բանտարկյալների համաներման առաջարկին՝ ազգային տոնի առթիվ, գրում է Tasnim-ը:

Այսօր՝ հունիսի 26-ին, դատական համակարգի ղեկավար Խոջաթոլեսլամ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի առաջարկով, այաթոլլահ Խամենեին համաձայնել է համաներում շնորհել կամ մեղմացնել 5156 իրանցի դատապարտյալների պատժաչափերը:

Համաներումը հայտարարվել է իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձի կապակցությամբ եւ իրանական դատական շաբաթվա պատվին:

Սահմանադրության 110 հոդվածը Իրանի իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդին իրավունք է տալիս համաներում շնորհել կամ մեղմացնել դատական իշխանության ղեկավարի խորհրդատվությունները:

Սակայն համաներումը չի տարածվում դատապարտյալների որոշակի կատեգորիաների վրա, ներառյալ թմրանյութերի մաքսանենգության, զենքի վաճառքի, առեւանգման, թթվային հարձակումների, բռնաբարության, զինված կողոպուտի, կաշառքի, հափշտակումների, փողերի կեղծման, փողերի լվացման, տնտեսությունը խաթարելու եւ ալկոհոլի, ըմպելիքների եւ այլ ապրանքների մաքսանենգության համար դատապարտվածները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ