News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի այս նախապատրաստությունը, զինված ուժերին ուղղվող միջոցներն առաջին հերթին նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարվող բանակցություններում հանդես գալ ուժեղ դիրքերից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, որ ավելացնելու է զինված ուժերի թվաքանակը, իսկ բանակը նոր սպառազինությամբ համալրելու։

Հետպատերազմյան փուլում Ադրբեջանն արդեն հասցրել է թարմացնել կամ նոր պայմանագրեր կնքել մի շարք պետությունների հետ, որոնց հետ ավանդական ռազմատեխնիկական համագործակցության մեջ է։

Ադրբեջանը պատերազմից հետո առաջին հերթին փորձում է լրացնել, վերականգնել զինամթերքի պահեստները, համալրել զինտեխնիկայի պարկը, ինտենսիվ բնույթ հաղորդել ռազմարդյունաբերությանը։

Մեծ ծավալի աշխատանք է տարվում Հայաստանի ու Արցախի սահմանագծին անհրաժեշտ պաշտպանական կառույցների ապահովման գործում։

Հայաստանը մեկնարկային առումով արդեն 7-8 ամիս հետ է մնացել։ Ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխության չի ենթարկվել, ԶՈՒ բարեփոխումների փաթեթը շարունակում է մնալ թղթի վրա, որն ի դեպ, եթե նույնիսկ կա, ապա դրա մասին քչերը գիտեն։

Ադրբեջանի այս նախապատրաստությունը, զինված ուժերին ուղղվող միջոցներն առաջին հերթին նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարվող բանակցություններում հանդես գալ ուժեղ դիրքերից։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական օրակարգում, որի հավանականությունն առաջիկա տարիներին, տարբեր իրավիճակներով պայմանավորված, աճի ռիսկեր է պարունակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ