News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մեծ տերությունների հարաբերությունները, ինչպես երբեւէ, ապակազմակերպված են, եւ դա արտացոլվում է աշխարհում տիրող իրավիճակի վրա: Այսպիսի կարծիք է չորեքշաբթի օրը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Պետք է գիտակցել, որ մեծ տերությունների միջեւ հարաբերություններն ավելի դիսֆունկցիոնալ են, քան երբեւէ: Մենք դա տեսնում ենք նրանում, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կաթվածահար է լինում, երբ բանը վերաբերում է հիմնական հարցերին»,- ասել է նա:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «սա միջին տերություններին մանեւրի ավելի լայն տեղ է տալիս»: «Արդյունքում՝ հակամարտությունների մեծ մասը, որոնք տեղական բնույթ էին կրում, ստացել են միջազգային մասշտաբներ»,- ասել է նա: «Նայեք Լիբիային, Սիրիային, Եմենին: Երբեմն այդ միջին տերություններն ավելի մեծ ազդեցություն ունեն, քան մեծ տերությունները»,- ասել է Գուտերեշը: Դա, նրա կարծիքով, «անպատժելիության զգացում է ստեղծում»:

Միեւնույն ժամանակ, ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «վերջին ամիսներին նոր հակամարտություններ են ի հայտ եկել, ինչպիսիք են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կամ Եթովպիայի եւ Սուդանի միջեւ առճակատման վտանգը»: «Արդյունքում, հակամարտությունների կանխումը եւ լուծումը դարձել է ավելի բարդ: Միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների խախտումների դեպքերը հաճախակիացել են»,- ասել է նա:

Գուտերեշի խոսքով՝ «հակամարտության ու ահաբեկչության միջեւ կապը ավելի է սերտացել»: «Լավ օրինակ է Սահելի գոտին [Աֆրիկայում]: Բայց մենք դրան հակազդելու մեխանիզմներ չունենք»,- խոստովանել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ