News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԵՄ-ը կորոնավիրուսի հետ կապված անցած տարի Հայաստանին է տրամադրել ավելի քան 100 մլն եվրոյի օգնություն։ Այս մասին հուլիսի 9-ին Երեւանում ասել է ԵՄ եվրոպական հարեւանության ընդլայնման եւ քաղաքականության հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեն։

«Այժմ աշխատում ենք, որպեսզի ընդլայնենք առողջապահության ոլորտի հնարավորությունները, այդ թվում պատվաստման հարցով, որպեսզի ավելացվի տրամադրվող օգնությունը։ Համավարակը չի ավարտվի, քանի դեռ չեն պատվաստվել բոլորը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանն այլեւս ժամանակ կորցնելու տնտեսական հնարավորություններ չունի, եւ պետք է, որպեսզի բոլորը պատվաստվեն։

«ԵՄ-ը շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերը։  Բարձր եմ գնահատում բարեփոխումների իրականացումը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանում ընտրություններից հետո կձեւավորվի ուժեղ խորհրդարանական մեծամասնություն, որովհետեւ մենք առջեւում մեծ աշխատանք ունենք։ Այցի հիմնական նպատակը  հետքովիդային ներդրումային ծրագրին մեկնարկ տալն է Հայաստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ՝ տնտեսության աճի արագացված ապահովման եւ աշխատատեղերի ավելացման նպատակով»,- ավելացրել է Վարհեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ