News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին, քննվում է Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին դատարանում քննվելու է նաեւ Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության հարցը։

Նշենք, որ խուլիգանության հոդվածով արդեն մեղադրվող Զաքարյանին նոր մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելը։

Ըստ մեղադրանքի՝ նա թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։

Զաքարյանին իրավապահները բերման են ենթարկել  շոու ծրագրով. երեկ կեսգիշերին, երբ նա Երեւան է եկել՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք, որպեսզի ներկայանա քննիչին, շենքի մոտ դիմակավորված, ինքնաձիգերով անձիք նրան պառկեցրել են ասֆալտին, տեսանկարահանել, նոր միայն բերման ենթարկել։

Այս մանրամասները պատմել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը, որին իրավապահները պարզաբանել են, թե իբր Զաքարյանին մինչեւ այդ փորձել են քննչական մարմնին ներկայանալու ծանուցագրեր փոխանցել, սակայն չի հաջողվել, քանի որ տանը մարդ չի եղել։ Մինչդեռ փաստաբանի խոսքով՝ տանը միշտ մարդ եղել է, իրենք գլխավոր վարչություն են եկել բարձրաստիճան ոստիկանի հետ ձեռք բերած պայմանավորվածության հիման վրա եւ իրավապահներն էլ իմացել են, որ իրենք դրսում սպասում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ