News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրեա գիտնականը կոչ է անում Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսրայել Չարնիի նոր գիրքը պատմում է, թե ինչպես է Թուրքիան ստիպել Իսրայելին մերժել Հայոց ցեղասպանությունը, գրում է Jerusalem Post-ը։

«Իսրայել Չարնին, որը հեղինակավոր իսրայելա-ամերիկացի գիտնական է, վերջերս դիմել է Իսրայելի կառավարությանը՝ խնդրելով ճանաչել իր ձախողումը Հայոց ցեղասպանությունը մերժելու գործում։

Չարնին պատմում է՝ ինչպես է Թուրքիան ստիպել Իսրայելին մերժել Հայոց ցեղասպանությունը «Հայոց ցեղասպանության նկատմամբ Իսրայելի ձախողված պատասխանը․ մերժում, պետական սուտ, պատմությունը քաղաքականացնելու մասին ճշմարտություն» իր նոր գրքում, որը հրապարակվել է այդ տարի։

Այդ ճնշումը ներառել է այնպիսի տակտիկա, ինչպես Հայոց ցեղասպանությունը հիշատակելուց հրաժարում, Ցեղասպանության հետ կապված համաժողովներում հայերի մասնակցության արգելք, եւ համաժողովների չեղարկում, եթե դրանց մասնակցել են հայերը։

Թուրքիան դեմ է եղել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության քննարկմանը, եւ Իսրայելը կատարել է այդ պահանջները։

Երկար ժամանակ համարվում էր, որ Անկարան շատ հեռու է գնացել, որ սպառնացել է թուրք հրեաներին, եթե այդ խնդրանքները չկատարվեն։

Բացի այդ, նշված է, որ Թուրքիան հայտարարել է, որ կփակի տարհանման ուղիները նրանց համար, ովքեր կփորձեն փախնել Սիրիայից, Իրանից եւ Իրաքից։ Գրքում նշված է, որ դա սուտ էր, որը ստեղծվել էր, որտեսզի Իսրայելը կատարել Թուրքիայի այդ պահանջները։

Հայոց ցեղասպանությունը հերքելու ուղղությամբ փաստարկը կիրառվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները պահպանելու համար Իսրայելի վրա Թուրքիայի ճնշման հիամքով։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են Ցեղասպանությունը հերքելուն, պնդում են, որ դա հակասում է Իսրայելի ոգուն եւ նրա անվտանգությանը։

«Ցեղասպանություն» բառն առաջին անգամ կիրառվել է 1982 թվականին համաժողովի ժամանակ, որին մասնակցել է Էլի Վայզելն ու հոգեբույժ Շամայ Դեւիսոնը։ «Հոլոքոստի եւ ցեղասպանության հարցով առաջին միջազագային համաժողովի» ժամանակ հայերն առաջին անգամ ստացել են հնարավորություն կիսվելու ցեղասպանության իրենց փորձով միջազգային լսարանի հետ։

Սակայն Հոլոքոստի եւ այլ ցեղասպանությունների ներկայացումների ժամանակ հայոց ցեղասպանությունը հիշատակվել է միայն վեց անգամ 300-ից։

Չարնիի գիրքը վերաբերում է Հայոց ցեղասպանության խնդրի լուծման ուղղությամբ Իսրայելի վերաբերմունքին, սակայն միեւնույն ժամանակ այն նաեւ ուշադրություն է սեւեռում անհրաժեշտությանը, որ հրեական պետությունը պետք է ուշադրություն դարձնի բոլոր ցեղասպանություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ