News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության աճն ապահովելու համար առաջնահերթ խնդիրն է ապահովել դրա անվտանգությունը, այդ թվում՝ նաեւ տնտեսական անվտանգությունը: Այդ մասին հուլիսի 17-ին «Ուղեղների գրոհ. Հետընտրական Հայաստան, իրողություններ ու ակնկալիքներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է տնտեսագետ Աշոտ Թավադյանը:

«Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների աճի համար միայն «ներդրե՛ք, խնդրում ենք» տիպի կոչերն ակնհայտորեն բավարար չեն»,-նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ կան հետեւյալ առանցքային խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել:

«Հայաստանում գրեթե բոլոր շահութաբեր կազմակերպություններն իրենցից ներկայացնում են փակ բաժնետիրական ըհնկերություններ: Հաշվի առնելով փաստացի բաժնետոմսերի շուկայի բացակայությունը, որը ֆիքսում է Հայաստանի տնտեսության ուղղությունների շահութաբերությունն ու թույլ է տալիս դրամական հոսքեր ուղղել հենց այդ ոլորտներում, բավականին բարդ է ապահովել ներդրումների աճը: Բացակայում են ներդրումների ուղենիշերը: Խիստ անհրաժեշտ է մշակել վարչական եւ խթանող միջոցներ, որպեսզի փակ բաժնետիրական ընկերություններն անցում կատարեն բաց տեսակի:

Բացի այդ, անհրաժեշտ է հարկային քաղաքականության շտկում՝ դեպի նվազումը: Իհարկե հարկաչափերի նվազման դեպքում պետք է օպտիմալացնել նաեւ ծախսերը: Պետք է նաեւ կարգավորել հարկային համակարգը, որը կապված է հումքի արտահանման հետ:

Հաշվի առնելով գնաճը՝ դրամավարկային քաղաքականությունը պետք է համապատասխանի նաեւ մատչելի փողերի քաղաքականությանը: Վարկերի տոկոսադրույքները չպետք է խոչընդոտեն տնտեսության աճին:

Անհրաժեշտ է հայտնվել կոռուպցիայի ցածր մակարդակով հիսուն երկրների ցանկում: Ներդրողները մեծապես կարեւորում են այդ գործոնը: Ներդրումների համար կարեւոր են էներգառեսուրսների ընդունելի գները: Այդ հարցում անհրաժեշտ է օպտիմակացնել Ռուսաստանի հետ շուկայական եւ միութենական հարաբերությունների հարաբերակցությունը: Հայաստանի կառավարությունը պետք է առանցքային դեր խաղա համապատասխան ընթացակարգերի մշակման գործում, որոնք թույլ են տալիս օրենսդրորեն եւ կազմակերպական առումով լուծել արտահանող կազմակերպությունների խնդիրները, համապատասխան հարկային արտոնությունների տրամադրման հարցերը: Հայաստանի տնտեսության աճն ապահովելու համար առաջնահերթություն է ապահովել դրա անվտանգությունը, այդ թվում՝ տնտեսական անվտանգությունը: Հայաստանի անվտանգության առանցքային երաշխիքն է Ռուսաստանի հետ տնտեսական եւ ռազմաքաղաքական համագործակցության սինթեզը: Ակնհայտ է, որ այդ գործոնները սերտորեն փոխկապված են: Առանց արդիականացման եւ հատկապես տնտեսության մեջ կոոպերացիայի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անհնար է նաեւ ապահովել տնտեսական զարգացումը ռազմարդյունաբերական համալիրի հաշվին»,-պարզաբանել է Թավադյանը:

Փորձագետը նկատել է, որ հաղորդակցությունների հարցերին քաղաքական լուծում տալու փորձերը, հաշվի առնելով միայն մեկ երկրի շահերը, չեն կարող նպաստել տնտեսական աճին: Կողմերից մեկի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության 7-րդ եւ 8-րդ դրույթները չկատարելու ձգտումը թույլ չի տա արգելաբացել տրանսպորտային հաղորդակցությունները:

«9-րդ կետում հստակ նշված է «կարգելաբացվեն տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը», սակայն գրանցվում է գրեթե հակառակ գործընթացը: Համաձայնագիրը ստորագրելուց հետո արգելափակվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Դա, իհարկե, սպառնալիք է ներկայացնում այդ հայտարարության լիարժեք իրականացման համար: Իրականում տնտեսական առումով շատ ավելի շահավետ է արգելաբացել Իջեւան-Ղազախ ճանապարհը, ինչն ուղիղ կապ կհաստատի Ռուսաստանի հետ: Ժամանակի եւ ծախսերի առումով այդ տարբերակը շավ ավելի շահավետ է: Տնտեսական առումով արդյունավետ է նաեւ Երասխից դեպի Սադարակ երկաթգծի վերականգնումը: Ընդհանուր առմամբ Անդրկովկասում հաղորդակցությունների հարցը կարելի է լուծել համալիր կերպով՝ հաշվի առնելով նաեւ Աբխազական երկաթգծի եւ Գյումրի-Կարս երկաթգծի բացումը: Հաշվի առնելով, որ Թուրքիան ակտիվորեն միջամտում է Անդրկովկասում՝ դա նրա վրա առանձին պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային խնդիրները լուծելու առումով: Ռուսաստանին եւ Հայաստանին անհրաժեշտ է հաշվի առնել այդ փաստը:

Ռուս-հայկական տնտեսական համագործակցության հնարավորությունների արդյունավետ իրացման համար Հայաստանին անհրաժեշտ է վերանայել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, հստակ որոշել եւ համաձայնեցնել դրա նպատակները, ձեւավորել տնտեսության զարգացման նոր մոդել, որպեսզի գրանցվեն փոփոխություններ երկարաժամկետ դինամիկ տնտեսական աճի ապահովման համար՝ հենվելով մարդկային եւ նորարարական կապիտալի վրա:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար ԵԱՏՄ անդամության շնորհիվ բացվող հեռանկարները ցուցաբերում են դրական ազդեցություն Հայաստանի տնտեսության ներուժի զարգացման համար:

Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի ներուժը զարգացնելու համար արդի է նախ ԵԱՏՄ երկրների ռազմավարական օբյեկտների արդիականացման եւ կոոպերացիայի ճամնապարհային քարտեզների մշակումը: Համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար պետք է բարձրացնել նաեւ երկրների միջեւ տնտեսական հարաբերություններում թափանցիկության մակարդակը:

ԵԱՏՄ անդամ-երկրների միջպետական գիտահետազոտական հիմնադրամի ստեղծումը թույլ կտա ապահովել համապատասխան ֆինանսավորում ֆունդամենտալ եւ կիրառական առաջնահերթ հետազոտությունները, միջպետական նշանակության նորարարական եւ ձեռնարկատիրական նախագծերը, թվային տնտեսության խնդիրների լուծումը:

Միջնաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ-ում հանքային ապրանքների համար գների վերջնական հավասարացումն ու արտահանման հարկի չեղարկումը պետք է նպաստի տնտեսության եւ զբաղվածության աճին: Խիստ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներում Վրաստանից Հայաստան երկաթգծի խնդիրը լուծելու համար: Երկաթգծով տեղաշարժի վերականգնումը Վրաստանից դեպի Հայաստան թույլ կտա էապես մեծացնել ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը ոչ միայն Վրաստանում եւ Հայաստանում, այլ նաեւ Իրանում»,-ընդգծել է Թավադյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ