News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը ընդունում են ՍԴ ուղերձը՝ կապված ատելության խոսքի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա մեջբերեց ՍԴ որոշման մեջ ատելության խոսքին վերաբերող հատվածը. «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը, Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը  հանրային մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու  անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի եւ վարքագծի որեւէ դրսեւորում, ներառյալ նաեւ նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն: Այս գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական,ս ոցիալական, պաշտպանական եւ այլ ոլորտներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը, այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը սակայն չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով եւ վարքագծով: Ընդ որում նշված գործընթացի արդյունավետությն ապահովման հարցում մեծ դեր ունեն ընտրություններին մսնակցող բոլոր քաղաքական ուժերը»:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս գնահատականը վերաբերում է ոչ միայն նախընտրական քարոզարշավին, այլ նաեւ ընդհանրապես քաղաքական խոսույթին ու վարքագծին. «ՔՊ-ն ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության եւ զարգացման: Մենք վճռական ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում եւ պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպես գիտեք արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցություննինստիտուցիոնալ տեսք է ստանում, իսկ խորհրդարանական ուժերի հետ հարաբերություններն ինստիտուցիոնալացված են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Ընդգծում եմ, որ ՀՀ կառավարությունը եւ ԱԺ մեծամասնությունը ընդունում են ՍԴ ուղերձը եւ ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական եւ իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն հայաստանը եւ նրա ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ