News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում մի ինչ-որ աղավաղված իրավիճակ է ստեղծվել։ Շատ մարդիկ «նստած» են նպաստների վրա՝ շարունակելով մնալ աղքատ եւ չզբաղվելով որեւէ աշխատանքի որոնմամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հուլիսի 22-ին ասաց հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա, մասնավորապես, առաջարկեց այդ մարդկանց փոխել իրենց մենթալիտետը, հրաժարվել նպաստներից եւ անցնել նորմալ տնտեսական գործունեության ոլորտ։ «Գյուղերում անգամ հովիվները չեն հերիքում։ Նրանց գտնել չեն կարողանում։ Ստիպված ենք գնալ ու հովիվներ բերել տարբեր երկրներից։ Կարող եմ էլի մեկ օրինակ բերել։ Սեւանն ունի ցեղական ոչխարաբուծական ֆերմա։ Նրանք ամիսը 200 հազար դրամով հովիվ են փնտրում։ Նրանք փորձում են գտնել մարդկանց Տաջիկստանից կամ այլ երկրներից, որոնք կհամաձայնեն իրենց մոտ աշխատել։ Սպիտակում ագրոհոլդինգ կա, որտեղ հնդիկներ են աշխատում։ Եվ ես կարող եմ բազմաթիվ նման օրինակներ բերել, որովհետեւ մեր գյուղական բնակիչները չեն ցանկանում աշխատել»,- պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը՝ դժգոհելով կառավարող կուսակցության ընտրազանգվածի պահվածքից։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ձայների մեծ մասը ստացել է գյուղական վայրերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ