News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կամերային երաժշտական թատրոնի դերասաններն այսօր՝ հուլիսի 23-ին բողոքի ակցիա են իրականացնում նախարարությունների շենքի առջեւ: Նրանք բողոքում են ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ, որով կամերային երաժշտական թատրոնը մտադիր են միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կարեային թատրոնի շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է իրենց ընդունել. «Ուզում ենք հասկանալ պատճառը այս գաղափարն առաջ տանելու: Ինչո՞ւ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթել թատերական ոլորտի վզին: Ինչու մի ամբողջ թատրոն կործանել, որպեսզի երաժշտական խումբը ունենա ընդամենը փորձատեղի: Մեզ զրկում են մեր ստեղծագործելու, մեր աշխատելու վայրից: Կարելի է ասել, որվայրը վայր է, բայց յուրաքանչյուր թատրոն ունի իր  մթնոլորտը, դեմքը, իր ստեղծագործելու աուրան: Էլ չեմ ասում, որ մարդիկ զրկվում են  իրենց աշխատանքից: Թող փափուկ բարձ չդնեն մեր գլխի տակ ու ասեն՝ ոչ մեկը չի կրճատվելու: Ոչ, կրճատվելու է, սա արվում է հենց դրա համար, որ Պարոնյանի անվան թատրոնի ղեկավարության ձեռքով կրճատվի այս թատրոնը: Մարդիկ ֆիզիկապես չեն կարող իրար հետ աշխատել»,-ասաց Ստեփանյանը:

Նա խոստովանեց, որ այս որոշումն իրենց համար անսպասելի էր. «Որեւէ մեկը չէր սպասում, որ նման հարված կստանանք: Այստեղ շատ կարեւոր է, թե ովքեր են շահագրգիռ անձինք: Դա հետո կերեւա: Մենք այսօր նախարարի հետ հանդիպումից ակնկալում ենք հստակ պատասխան՝ ինչ է լինելու հետագայում: Արդյո՞ք նրանք վերջնականապես որոշել են, արդյոք կա տեղ փոխզիջման գալու: Մենք ասում ենք՝ մենք պատրաստ նք շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին, թող գան փորձերի: Օրը կբաժանենք, խնդիր չի: Իմ անձնական կարծիքն այն է, որ ամբողջ պատերազմը գնում է շենքի համար, որ վաղը մյուս օրը վաճառեն այդ շենքը: Հավատացնում եմ՝ Սիմֆոնիկ նվագախումբը այդ շենքում երկու տարուց ավել չի մնալու»,-ասաց նա:

Սամսոն Ստեփանյանը նկատեց, որ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանը եւս դեմ է այս որոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ