News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխել է հեռախոսն ու հեռախոսահամարը այն տեղեկությունից հետո, որ դարձել է իսրայելական Pegasus լրտեսական ԾԱ զոհը։ Մակրոնը նաեւ հրամայել է վերանայել անվտանգության ընթացակարգերը, տեղեկացնում է BBC-ն։

Այս շաբաթ Le Monde-ը տեղեկացրել էր, որ նա եւ 14 ֆրանսիացի նախարարներ Pegasus ԾԱ օգնությամբ դարձել են Մարոկոյի կողմից պոտենցիալ հսկման թիրախ։

Մարոկոյի իշխանությունները հերքել են Pegasus-ի օգտագործումը եւ ասել, որ մեղադրանքներն «անհիմն են եւ սուտ»։

Լրտեսական ԾԱ-ն վարակում է iPhone-ը եւ Android սարքերը՝ թույլ տալով կորզել տեղեկություններ, լուսանկարներ եւ էլեկտրոնային նամակներ։ Զանգերը կարելի է գրանցել, իսկ միկրոֆոնները եւ խցիկները՝ ծածուկ ակտիվացնել։

Հայտնի չէ՝ տեղադրվե՞լ է արդյոք այդ ծրագրային ապահովումը Ֆրանսիայի նախագահի հեռախոսին։ Բայց նրա անունը կար 50 000 կոնտակտների ցուցակում, որոնք դարձել են թիրախ NSO Group-ի՝ Pegasus-ի ստեղծողի հաճախորդների համար 2016 թվականից։

Մյուս թիրախների թվում են Իրաքի նախագահ Բարամ Սալիհը, Սիրիլ Ռամաֆոսան Հարավային Աֆրիկայից եւ Պակիստանի, Եգիպտոսի եւ Մարոկոյի ներկա վարչապետերը։

Ակտիվիստները, լրագրողները, պաշտոնական անձինք, քաղաքական գործիչները եւ բիզնեսի ներկայացուցիչները տասնյակ երկրներից նույնպես ներգրավված են ցուցակում։ Հայտնի չէ, թե ցուցակում ներգրավվածներից որքան հեռախոս է կոտրվել։

Հունգարիայի, Իսրայելի եւ Ալժիրի իշխանությունները սկսել են Pegasus-ի օգտագործման հետաքննությունը, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք ինչ-որ հանցագործություններ կատարվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ