News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ:

Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։

Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է այն փաստը, որ չնայած հարցին առնչվող տարակարծություններին՝ հրապարակային ելույթներն ընթանում են բարեկիրթ մթնոլորտում:

Վահրամ Դումանյանը հետագայում, ըստ անհրաժեշտության, ստեղծագործական ծրագրերի քննարկումը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կամերային թատրոնի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳՄՍՆ-ի դիմաց: Նախարարի հետ հանդիպումից հետո նրնք հայտարարեցին, որ հանդիպումից գոհ չեն, քանի որ իրենց մոտեցումը չի ընդունվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ