News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր մեր խմբակցության երկու պատգամավորներ, ըստ էության, առեւանգված են այսօրվա իշխանությունների կողմից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, Հյուսիսային պողոտայում ի պաշտպանություն Սյունիքի համայնքապետերի կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Եվս երկու համայնքապետեր ձերբակալված են, եւ մեր դաշինքի այլ աջակիցներ ու համակիրներ: Դրա համար այսօր մասնակցեցինք ստորագրահավաքին, մենք մեր ընկերների կողքն ենք:

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ օրենքի կոպիտ խախտումով, որի մասին այսօրվա իշխանությունը հայտարարել էր նախընտրական շրջանում եւ փորձում է այսօր օրեը ցերեկով իրականություն դարձնել: Այս իշխանությունը պետականության, սահմանադրականության, օրինականության հետ որեւէ առնչություն չունի»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի խոսքով, սրանով իշխանությունը երկու նպատակ է հետապնդում. «Սյունիքն այսօր ունի ռազմավարական նշանակություն, եւ մենք գիտենք, թե այսօրվա իշխանությունն ինչ մոտեցումներ ունի եւ ինչ ցավոտ զիջումներ են սպասվում: Նախ այս դիմադրողականությունը ջարդելու հանգամանքն է, երկրորդը ուժ ցույց տալու, որոշ մարդկանց վախեցնելու եւ քաղաքական հետապնդում մեր դաշինքի նկատմամբ»:

Նա հայտարարեց, որ Հայաստանում երբեք այսպիսի բեսպրիդել, խայտառակ իրավիճակ չի եղել. «Սա այս իշխանության դեմքն է եւ պատկերը»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը ԱԺ-ում, ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ գնում ենք խորհրդարան, ստանձնում ենք այդ մանդատները մեր ընդդիմադիր պայքարին նոր ուժ եւ թափ տալու նպատակով: Մենք օգտվելու ենք ԱԺ-ի ողջ գործիքակազմից եւ ամբողջ ուժով պայքարելու ենք այս իշխանությունների դեմ, որովհետեւ գտնում ենք, որ այս իշխանությունները վտանգ են մեր պետության համար»:

Տպել
Ամենաշատ