News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարիների իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի և երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ