News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

 

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ Սուրբ Սոֆյայի եկեղեցին եւ մզկիթի վերածված Չորա վանքը Թուրքիայի Հանրապետության սեփականությունն են, որոնք գտնվում են պետության պաշտպանության տակ՝ որպես պատմական մշակութային եւ կրոնական վայրեր, հայտնում է Anadolu:

Թուրք դիվանագետը շտապել է հիշեցնել, որ «Սուրբ Սոֆյային մզկիթի կարգավիճակը վերադարձնելու որոշումը կայացրել է երկրի դատական մարմինը»:

«Մեկ տարի առաջ ընդունված որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է: Սուրբ Սոֆյայի կարգավիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացի հենց սկզբից Թուրքիայի իշխանությունները անմիջական եւ շարունակական կապի մեջ են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական առաքելությունը երկու անգամ այցելել է Ստամբուլ, ինչը հաստատում է Թուրքիայի իշխանությունների դիրքորոշման թափանցիկությունն ու կառուցողականությունը: Այս փաստը հստակ նշված է առաքելության զեկույցներում»,- ասել է Բիլգիչը:

Դիվանագետը նշել է, որ «բոլոր աշխատանքներն ուղղված են Սուրբ Սոֆիայի եւ Քարիեի նախնական տեսքի եւ ամբողջականության պահպանմանը, եւ Թուրքիան կատարում է Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի բոլոր պարտավորությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ