News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առնվազն երեք մարդ զոհվել է եւ հինգը վիրավորվել է կիրակի օրը Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում տեղի ունեցած կրակոցների արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությունը:

Դրա տվյալներով` երեք ժամվա ընթացքում իրար հետ կապ չունեցող հրաձգությունների շարք է տեղի ունեցել: Առաջին միջադեպի վայր ոստիկանությունը ժամանել էր բարի աշխատակցի կանչով, ով հայտնել էր հաստատությունում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Իրավապահները, բաժանելով ծեծկռտուքի մասնակիցներին, կրակոցներ էին լսել բարի մոտ ու նկատել էին վիրավոր մարդու: Տուժածին բուժօգնություն էր ցուցաբերվել, սակայն նա մահացել էր ստացված վնասվածքներից:

Երկրորդ միջադեպը, ըստ տեղական իրավապահ մարմինների, տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:32-ին: Իրավապահներն այգու մոտ հրազենային վնասվածքով երկու տղամարդու էին հայտնաբերել: Տուժածներից մեկը տեղում մահացել էր, իսկ երկրորդը§ հիվանդանոցում: Հաղորդվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել եւս երեք տուժած:

Բացի այդ, վնասվածքներ ստացած տղամարդն ու կինը ինքնուրույն էին հասել հիվանդանոց: Կինը հայտարարել էր, որ իր վրա կրակել են փողոցում, իսկ տղամարդը հայտնել էր, որ իր վրա կրակել են այգում բասկետբոլի խաղից հետո:

Ոստիկանությունից հայտնել են, որ այս բոլոր միջադեպերը հետաքննության փուլում են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ