News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թունիսի խորհրդարանի խոսնակ եւ «Ան Նահդա» իսլամիստական կուսակցության աառաջնորդ Ռաշիդ Գանուշին նստացույց է սկսել ասամբլեայի շենքի մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Mosaïque FM-ին:

Կիրակի ուշ երեկոյան Գանուշին եւ մի շարք պատգամավորներ կարողացել են մտնել ասամբլեայի շենք այն բանից հետո, երբ նախագահ Քայիս Սայիդը դադարեցրել է այդ օրենսդիր մարմնի աշխատանքը: Սակայն ավելի ուշ մայրաքաղաք է մտցվել բանակը, որն ազատել է շենքն ու արգելափակել մուտքերը:

Նախագահը հայտարարել է բոլոր պատգամավորների անձեռնմխելիության չեղարկման մասին:

Բացի այդ, նա հայտնել է, որ մոտ ժամանակներս պաշտոնաթող կարվի վարչապետ Հիշամ Մաշիշին, եւ կառավարությունը կգլխավորի այլ մարդ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ