News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ  առաջին նստաշրջանի օրակարգը հայտնի է, օրակարգում ընդգրկված է 7 հարց.

1.            Հաշվիչ հանձնաժողովի ստեղծում

2.            Ազգային ժողովի նախագահի ընտրություն

3.            Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

4.            Մշտական հանձնաժողովների ստեղծում

5.            Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն

6.            Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում

7.            Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր (նախորդ ուներ 132 պատգամավոր): 107 պատգամավորներից ՔՊ խմբակցությունը կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր եւ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ