News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ 20 այլ երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են զանգվածային ձերբակալությունները Կուբայում եւ կոչ են արել լիովին վերականգնել ինտերնետ հասանելիությունը, հաղորդում է Reuters-ը:

Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Ավստրիայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Էկվադորի, Էստոնիայի, Գվատեմալայի, Հունաստանի, Հոնդուրասի, Իսրայելի, Լատվիայի, Լիտվայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Կորեայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները: 

«Աշխարհի բոլոր ժողովրդավարությունները միավորվում են՝ կուբայական ժողովրդին սատարելու համար՝ Կուբայի կառավարությանը կոչ անելով հարգել կուբայացիների պահանջները մարդու համընդհանուր իրավունքների մասին»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեցին Կուբայի Անվտանգության նախարարի եւ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատների նկատմամբ տնտեսական ճգնաժամի դեմ այս ամսվա սկզբին հակակառավարական ցույցերի ճնշման ժամանակ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար: Բերման էին ենթարկվել հարյուրավոր ակտիվիստներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ