News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանն իր որոշումով ուղղակի պատժեց Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, ասուլիսի ժամանակ նեց ԱԺ արդեն նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա պարզաբանեց իր հայտարարությունը՝ նշելով, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն իր ապիկարությունը փորձում էր պատճառաբանել, թե իբր նախորդ ԱԺ-ն խանգարում է հայրենանվեր ծրագրերի իրականացմանը, դրա համար 2019-ի դեկտեմբերին անցկացրեց արտահերթ ընտրություններ եւ իրենով արեց խորհրդարանը. «Դրանից հետո անցավ կառավարության միանձնյա ղեկավարմանը, դա էլ իրենով արեց: Միկ իշխանությունը, որ մնացել էր՝ դատարանն էր: Նա իր անհաջողություններն սկսեց պատճառաբանել, թե դատարաններն են խանգարում երկրի զարգացմանը: Հիմա ՍԴ-ն այդ ռումբը գցեց Նիկոլ Փաշինյանի գրպանը, ասեց՝ դատարանն էր խանգարո՞ւմ, էդ էլ քեզ լինի: Հիմա նա ոչ մեկին մեղադրելու առիթ չունի եւ մնաց իր խնդիրների դեմ հանդիման»,-ասաց Պետրոսյանը:

Տպել
Ամենաշատ