News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հուլիսի 27–ին, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Արմեն Դանիելյանի դեպքում, այդ որոշումը մեզ  համար սպասելի էր,  հաշվի առնելով այն, թե ով է նա եւ այն, թե ինչպես մեր բողոքը հայտնվեց իր վարույթում։ Առանց  օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային  մակագրությամբ, դատարանի նախագահը թղթային եղանակով բողոքը մակագրել էր նրան։ Այս դեպքում պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու»,– ասաց Երվանդ Վարոսյանը։

Վերաքննիչի այս որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հարկ եղած դեպքում գանգատ կներկայացնեն  ՄԻԵԴ։

Նշենք, որ նախօրեին, պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, սակայն, այն մերժվել էր;

Հիշեցնենք՝ ավելի վաղ  Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց  սպասելի արդյունքը. Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ