News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին ուղղված աջակցման 5 ծրագրեր են իրականացվում, որոնցից 3-ն իրականացվել է դեռ անցած տարվանից, երկուսը այս տարի է ավելացել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

«Դրանցից առաջինը Արցախի քաղաքացիներին տրվող աջակցությունն է, որը գահտնի է 68 հազար դրամ գումարած 15 հազար դրամ: Այսինքն տրվում է 68 հազար եւ եթե ՀՀ-ում չունի իրեն պատկանող անշարժ գույք, ապա լրացուցիչ եւս 15 հազար դրամ է հատկացվում:

Հաջորդ միջոցառումը Ադրբեջանի վերահսկողության անցած տարածքներում բնակված քաղաքացիներին միանվագ աջակցություն ցուցաբերելն է՝ յուրաքանչյուր անձի 300 հազար դրամ: Այս ծրագրերով գումարները տրվում են յուրաքանչյուր անձի՝ անկախ չափահաս լինել-չլինելուց: Այսինքն եթե ասենք, ընտանիքում կա 3 երեխա, հայր, մայր, տատիկ, պապիկ, ապա այս միջոցառման շրջնակներում վճարվում է 7 անգամ 300 հազար դրամ, որը կազմում է 2,1 մլն դրամ:

Երրորդ միջոցառումը նախատեսված է այն տարածքների բնակիչների համար, որոնք չեն հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը, սակայն այդ տարածքներում վնասվել են նրանց բնակելի տները, որի հետեւանքով նրանք այլեւս չեն կարող այդտեղ բնակվել: Այս դեպքում աջակցության գումարը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմել է 250 հազար դրամ: Բոլոր երեք ծրագրերով էլ գումարները վճարվել են առցանց դիմումների հիման վրա:

4-րդ միջոցառումը դա Արցախի հաշվառում ունեցող մինչեւ 5 տարեկան նախադպրոցական տարիքի երեխաներին նոր տարում նվերի տեսքով աջակցությունն է՝ 20 հազարական դրամ:

Վերջին՝ 5-րդ միջոցառումը Արցախի բնակիչներից յուրաքանչյուրին 4 ամիւս ժամկետով ամսական 68 հազարական դրամ վճարելն է»,-ասաց նա:

Անահիտ Գալստյանի խոսքով, այս երկու տարվա ընթացքում այս ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 49 մլրդ դրամ:

Նա ընդգծեց, որ բայց այս ծրագրերից փոխհատուցվել է Արցախում սեպտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում լույսի, գազի ծախսերը, որի համար հատկացվել է մոտ 6,2 մլրդ դրամ:

Դրանից զատ 6 ամիս ժամկետով 300 հազարական դրամ են ստացել անհետ կորած եւ ծանր վիրավորում, խեղում ստացած զինծառայողների ընտանիքները: Այս ծրագրերով միջոցները հատկացվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից, միջոցները տրամադրվում են պետական բյուջեից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ