News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը գործողություններ է ձեռնարկում Իրանի միջուկային ծրագրի դեմ: Այս մասին BBC Persian-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ նշելով, որ իրանական միջուկային համաձայնագիրը համաշխարհային տերությունների հետ պետք է փոխվի:

«Մենք ունենք հնարավորություններ եւ մեթոդներ, որոնք ես չեմ կարող մանրամասն նկարագրել, եւ մենք պատրաստ ենք երաշխավորելուն, որ Իրանը միջուկային զենք չի ստանա»,- ասել է Գանցը՝ հավելելով, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն գործողություններ իրականացնել:

Ինչ վերաբերում է 2015-ի միջուկային գործարքի երկարաձգման շուրջ ընթացող բանակցություններին, նա նշել է. «Այն ունի թույլ կողմեր, որոնք պետք է շտկվեն՝ կոշտ լինելու եւ կայունություն բերելու համար: Մեզ պետք է ավելի ուժեղ, երկար եւ ավելի ընդգրկուն գործարք: «Իրանցիները շատ մոտ են (ուրանի) հարստացման համատեքստում միջուկային զենք ստեղծելուն, բայց այդքան էլ մոտ չեն այլ ասպեկտներով,- ասել է Գանցը:- Մենք շատ լավ ծանոթ ենք նրանց հնարքներին եւ աշխարհի երկրներին խաբելու փորձերին: Մենք նաեւ բացահայտում ենք այդ տեղեկատվությունը»:

«Նախկինում Իսրայելը եւ Իրանի ժողովուրդը հիանալի հարաբերություններ ունեին, եւ մենք բարձր ենք գնահատում իրանցի ժողովրդին եւ նրանց ժառանգությունը, բայց տեղերում տեսնում ենք, որ Իրանի ռեժիմը բացասաբար է ազդում ինչպես միջուկային խնդրի, այնպես էլ ահաբեկչության աջակցության վրա Մերձավոր Արեւելքում,- զգուշացրել է Գանցը:- Մենք չենք կարող մի կողմ կանգնել եւ փակել մեր աչքերը, երբ մեր առջեւ գոյաբանական սպառնալիք է կանգնած»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ