News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատարի նախկին վարչապետ Համադ բին Ջասիմ Ալ Թանին ասել է, որ «իր հեռախոսը երկար տարիներ գաղտնալսվում է», հաղորդում է MEM-ը:

Pegasus լրտեսող ծրագրերի բացահայտումից հետո Ալ Թանին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «բազմաթիվ երկրներում ԶԼՄ-ների եւ պաշտոնյաների հաղորդումները լրտեսական ծրագրային ապահովման մասին, որը տարածվել է, մասնավորապես, մեր տարածաշրջանում եւ այլ տարածաշրջաններում, բազմաթիվ հարցեր են առաջացնում»: 

Նրա խոսքով՝ չնայած կարելի է նորմալ համարել այն պետություններին կամ անձանց լրտեսելը, որոնք կարող են ազդել անվտանգության վրա, սակայն որոշ երկրներ լրտեսող ծրագրերն օգտագործում են այլ նպատակներով»: Նա հավելել է, որ ինքը լիովին տեղյակ է, որ իր բջջային հեռախոսը տարիներ շարունակ «գաղտնալսվել է» նրանց կողմից, ով «ցանկանում է խաղալ»:

Pegasus-ն իսրայելական NSO Group-ի լրտեսական ծրագրային ապահովում է: Pegasus-ը կարող է միացնել հեռախոսի տեսախցիկը կամ խոսափողը եւ տվյալներ հավաքել:

Ծրագիրը սկանդալի կենտրոնում հայտնվեց այն ​​բանից հետո, երբ մոտ 50.000 պոտենցիալ վերահսկողության թիրախների ցանկը հանձնվեց իրավապաշտպան խմբերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ