News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես պայմաններից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ընդհանրապես, եղել է պայման, թե չէ. գիտեմ, որ եռակողմ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ այսինչ ժամին կրակը պետք է դադարեցնել և հաստատել հրադադար: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պայմաններով է ռուսական կողմի միջնորդությամբ հրադադար հաստատվել:

«Գիշերը հակառակորդը հրադադարը խախտել է, հիմա նորից հրադադար է: Մնացածը մարզին, մարզպետարանին չի առնչվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ չունեն արոտավայրեր եւ ստիպված են էժան գներով վաճառել անասուններին, մարզպետն արձագանքեց. «Ոչ թե  արոտավայրեր չունեն, այլ կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարութուններ կան, ինչը բերել է արոտավայրերի չափի կրճատման։ Բացի այդ, այս տարի ողջ հանրապետությունում կա խոտի պակաս ինչը նշանակում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Այո, այդպիսի խնդիր կա: Մենք որոշ տեղերում բանակային կորպուսի հետ համագործակցել ենք և նրանք աջակցել են, որ եւ անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, եւ նաեւ խոտի հավաքման պրոցես»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում դպրոցականների համար սեպտեմբերից անվտանգ կրթական գործընթաց կազմակերպելուն՝ Սանոսյանը նշեց, որ այս պահին դեռևս նման քննարկում չեն ունեցել. «Նախկինում եղել են դեպքեր, երբ նման դեպքերում ուսուցումը տեղափոխել ենք հեռավար, օրերը մոտենան, ըստ իրավիճակի՝ որոշում կկայացնենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ