News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջերս արած հայտարարությունները այսպես կոչված «Արեւմտյան Զանգեզուրի» մասին, եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափից ավելի անպատասխանատու են եւ սպառնում են տարածաշրջանային անվտանգության  հետագա խափանմամբ։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, Ադրբեջանի հարցերով զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունում։

«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողի մահվան համար ադրբեջանական զորքերի հետ Գեղարքունիքի մարզի սահմանին բախումների ժամանակ՝ այն բանից հետո, երբ վաղ առավոտվանից, ինչպես տեղեկացվում է, հրետակոծվել են հայկական դիրքերը եւ մի քանի գյուղեր, եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին։

Ցավոք, սա ընդամենը վերջինն է միջադեպերի կամ սադրանքների շարքից վերջին ամիսների ընթացքում, ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցմամբ։ Պակաս անհանգստացնող չէ վերջին օրերին Նախիջեւանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունը, երբ զոհվել է եւս մեկ հայ զինվոր։

Մենք կոչ ենք անում երկու կողմերին հետեւել հրադադարի ռեժիմին եւ ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքից։

Ցանկացած հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի եւ միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։

Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչեւ մայիսի 12-ը եւ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Իրավիճակի ապասրացման համար չափազանց կարեւոր է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը։

Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արեւմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են եւ սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ։

Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ-ը հավատարիմ է վստահության ամրապնդման եւ ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ լուծելու միջոցների աջակցմանը, այդ թվում հակամարտության ամուր կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին բանակցությունների վերսկսման միջոցով ,- նշվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ